Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Հասարակություն

Սեւանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2սմ-ով

 Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։

Ի դեպ, 2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։