Բացել լրահոսը Փակել լրահոսը
պելոսի
A A
Քաղաքականություն

Այցը Թայվան ցույց է տալիս Միացյալ Նահանգների անաչառ աջակցությունը Թայվանի ժողովրդավարությանը․ Նենսի Փելոսի

Թայվանի նախագահի  գրասենյակից հայտնել են, որ նախագահ Ցայ Ինգ Վենը այսօր՝  օգոստոսի 3-ի առավոտյան հանդիպելու է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ:

Փելոսին երեկվանից  Թայվանում է՝ չնայած  Չինաստանի նախազգուշացումներին։

 «ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության այցը Թայվան ցույց է տալիս Միացյալ Նահանգների անաչառ աջակցությունը Թայվանի ժողովրդավարությանը»,-  հայտարարել է Փելոսին։

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Փելոսիի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության զրույցները Թայվանի ղեկավարության հետ կկենտրոնանան «ԱՄՆ աջակցությունը վերահաստատելու և ընդհանուր շահերի առաջխաղացման վրա»:

Նա նաև հավելել է, որ իր այցը «ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ քաղաքականությանը, որը հիմնված է 1979 թվականի Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքի և ԱՄՆ-Չինաստան համատեղ կոմյունիկեի վրա։ ԱՄՆ-ը շարունակում է ընդդիմանալ ստատուս քվոն փոխելու միակողմանի ջանքերին»։

Չինաստանը անմիջապես դատապարտել է Փելոսիի այցը: Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որ այցը լրջորեն խաթարում է կայունությունը Թայվանի նեղուցում և « և խախտում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Վաշինգտոնը չունի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թայվանի հետ, սակայն 1979 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Թայվանի հարաբերությունների մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավոր է Թայվանին տրամադրել ինքն իրեն պաշտպանելու միջոցներ։