Բացել լրահոսը Փակել լրահոսը
167430
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն մտահոգված է. Տոյվո Կլաարը գրառում է արել Արցախի վերջին իրադարձությունների մասին

Եվրոպական Միությունը մտահոգված է հայ-ադրբեջանական կողմերի միջև աճող լարվածությունից։

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում նման գրառում է արել։
 
«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդագրություններով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներում: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից», - գրել է նա։