Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Պաշտոնական

Խանջյան փողոցում 2 օտարերկրացու են վրաերթի ենթարկել․ նրանցից մեկը մահացել է

Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 46 և 30 տարեկան երկու տղամարդկանց: Վրաերթի ենթարկված 46-ամյա Ահմադ Ասկարին մահացել է, իսկ 30-ամյա Սեդիղեհ Մորադպուրին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։