Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Հետևեք թոշակային ֆոնդին՝ դա ծերության երաշխիքն է․ Ներսես Երիցյանի և Աշոտ Խուրշուդյանի «Առերեսումը»․ Առավոտ (տեսանյութ)

Այս տարվա երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվությունները տհաճ անակնկալ բացահայտեցին՝ կենսաթոշակային հաշվի մնացորդը ոչ թե ավելացել է, այլ պակասել, քանի որ ֆոնդի եկամտաբերությունը բացասական է եղել։
 
Սա անհանգստություն է առաջացրել, թե համակարգին միացածները անգամ կարող են մնալ առանց կենսաթոշակ։
 
Հնչած մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացնում «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի այսօրվա հյուրերից՝
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյան
 
Այս տարվա երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվությունները բացահայտեցին՝ կենսաթոշակային հաշվի մնացորդը ոչ թե ավելացել է, այլ պակասել, քանի որ ֆոնդի եկամտաբերությունը բացասական է եղել։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատասխանելով հարցին, թե քանի որ պետությունն է քաղաքացուն պարտադրել միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պարտավո՞ր է այժմ քայլեր ձեռնարկել, երբ քաղաքացիները տուժում են, ասաց․ «Պետությունը քայլեր ձեռնարկել է՝ ռիսկերի որոշակի ախորժակ է սահմանել, որ կառավարիչները պետք է հետեւեն դրան։ Եվ դրանք ռազմավարական են, երկարաժամկետ են․․․ Կառավարիչներին չի թույլատրվում սպեկուլյացիաներ իրականացնել»։ Ըստ նրա՝ «Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու, որովհետեւ բաժնեմասի արժեքը երբ որ իջել է՝ հաշիվներին մեր վճարած դրամով գումարի դիմաց շատ ավելի բաժնեմասեր ենք գնում։ Երբ տոկոսադրույքները նորից սկսեն իջնել՝ այդ ցածր գնով գնած ակտիվները արժեւորվելու են եւ մեր եղած պորտֆելների հետ միասին շատ ավելի մեծ եկամտաբերություն ենք ունենալու»։