Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ (տեսանյութ)

Հանրահավաքի մեկնարկինին շուրջ 7 ամիս կալանավայրում անցկացրած Նարեկ Մանթաշյանն իր խոսքը սկսեց ազատություն մաղթելով կալանավորված մյուս գործիչներին:

«Այս պայքարը քաղաքական չէ, սա ինչ-որ մեկի համար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, իսկ հաղթանակը շատ մոտ է: Այս պայքարի մասին բամբասողները վաղը չեն կարողանալու իրենց երեխաների աչքերի մեջ նայել, մեր ուղին շիտակ է, հաղթանակը՝ մոտ»,-ասաց նա:

Այնուհետեւ ելույթներ ունեցան ԵՊՀ դոցենտ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, ընդդիմադիր պատգամավերներ Թադեւոս Ավետիսյանը, Արամ Վարդեւանյանը, Հայկ Մամիջանյանը:

Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Դիմադրություն» շարժման դաշնաակցական երեք երիտասարդներ, ովքեր ձերբակալված էին գյումրեցի «պապիկներին» ծեծի ենթարկելու գործով, ազատ են արձակվել գրավի դիմաց: Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը դեռես կշարունակեն մնալ կալանքի տակ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը իր խոսքում ասաց. «Մենք դուրս ենք եկել պայքարի ոչ միայն մեր անվտանգության, հայ մնալու, մեր հայրենիքը պաշտպանելու, այլև՝ մեր հայրենիքում լավ ապրելու համար։ Ապիկարների այս իշխանությունը ոչ միայն մեր հայրենիքն է հանձնում, այլև տանում է թրքացման, ամեն ինչ անում է, որ հայ մարդն իր բնօրրանում ամեն հաջորդ օրն ավելի վատ ապրի, որովհետև այս իշխանությունները չունեն ազգային նպատակ, ազգային երազանք։ Սրանց երազանքը միայն իրենց աթոռները պահելու մասին է»:

Հայաստանում ԵՄ դեսպանն ասում է, որ Հայաստանում, իբր, քաղբանտարկյալներ չկան։ Դա իրականությունից կտրված և այսօրվա իշխանություններին աջակցելու քաղաքականություն է. իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ օրվա իշանությունները համաներում չեն կիրառելու, քանի որ իրենց աթոռին կառչած մնալու համար համատարած վախ են սփռում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ելույթում ասաց. «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև մշակվող փաստաթղթում ոչինչ չի ասվում հայ ռազմագերիների մասին, մեկ բառ անգամ չկա, որ Ադրբեջանում նրանք պահվում են անմարդկային պայմաններում»:

Նրա խոսքով՝ անգամ ՀՀ արտգործնախարարությունն իր պաշտոնական հաղորդագրություններում չի հիշատակում Արցախի կարգավիճակի, ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Այնուհետեւ ելույթ ունեցավՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթեյանը:

«Այսօր պետություն չկա։ Բոլոր կառույցները գերեվարված են դավաճան Նիկոլի կողմից և դարձել են նրա կամակատարները»,- ասաց նա։

Նա նաեւ նշեց՝ ընդդիմությունն իր առջև խնդիր էր դրել կարճ ժամանակում հեռացնել գործող իշխանություններին, սակայն, ցավոք, Հայաստանը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյնաը։

«Բայց եթե պայքարը երկարում է, դրանից պետք է ոչ թե ընկճվել, այլ արձանագրել բացթողումները, լուծել խնդիրները և գնալ առաջ։ Պայքարը պետք է դարձնել մեր առօրյան։ Մենք պետք է վերադասավորվենք, մոբիլիզացնենք մեր ուժերը և գնանք հաղթանակի հետևից։ Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով»,- ասաց Սաղաթելյանը։

Նա շեշտեց՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա բացառապես այն օրակարգով, որը ձևավորել է ժողովուրդը Ֆրանսիայի հրապարակում՝ ՀՀ գործող վարչապետի հեռացում, Հայաստանի և Արցախի առջև ծառացած սպառնալիքնրի դեմ պայքար։

«ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներց զրկելու շանտաժով մեզ չի կարող ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ։ ՔՊ-ական ուսապարկերն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով ԱԺ դահլիճում չեն տեսնի: Հայ ժողովուրդը, ցավոք, այլևս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան այս փողոցն է ու այս հրապարակը։ Մեր փողոցային պայքարն այս պահին, այլընտրանք չունի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը դեռեւս շարունակում է իրականացնել քաղաքական հետապնդումներ։

«Մեր պայքարի ընկերներից շատերն այս պահին անազատության մեջ են՝ իբրեւ քաղբանտարկյալ։ Բայց իրենք շատ ավելի ազատ են, քան նրանք, ովքեր մեր տղաներին կալանավորելու հրահանգ են տվել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:

Այնուհետեւ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը:

Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփվեց հանրհավաքը: