Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան

Այսօր կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի 2022-23թթ առաջնությունը։

Մեկնարկային խաղում «Լեռնային Արցախը» Վայքի Քաղաքային մարզադաշտում կընդունի Չարենցավանի «Վանին»։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 17:45-ին։

Առաջին տուրում միմյանց հետ կհանդիպեն նաև հետևյալ թիմերը․

30․07․  «Նոա» - «Ալաշկերտ»՝ 17։45

30․07․ «Փյունիկ» - «Արարատ»՝ 20։00

31․07․ ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 19։00

31․07․«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 20։30

Նշենք, որ «Նոան» իր տնային խաղերն անցկացնելու է Արմավիրի «Հոբելյանական», «Փյունիկը»՝ Երևանի «Հանրապետական», ԲԿՄԱ-ն՝ Ավանի ակադեմիայի, «Ուրարտուն»՝ «Ուրարտու-1» մարզադաշտերում։

Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի 2022-23թթ առաջնությունը կանցկացվի 4 խաղաշրջանով։ Վերջին՝ 36-րդ տուրը նախատեսված է 2023թ մայիսի 26-28-ը։