Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess olimpiada (1)
A A
Սպորտ

Շախմատի օլիմպիադա․ առաջին տուրում` հայ-աֆրիկյան հակամարտություններ

Հնդկաստանի Չենայ քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի համաշխարհային օլիմպիադան։

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Մադագասկարի ընտրանու հետ։ Թիմի մարզիչ Արման Փաշիկյանը մեկնարկային խաղում հանգիստ է տվել հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանին։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն այսօր կգլխավորի ԱՄՆ-ի ազգային թիմը, որը մեկնարկում կմրցի Անգոլայի հետ։

Հայաստանի կանանց հավաքականը առաջին խաղում կհանդիպի աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Բոտսվանայի ընտրանու հետ։ Այս տուրը բաց կթողնի մեր թիմի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ շախմատի օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից։