Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայ ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան փառատոնում

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա  քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի պատվիրակներից մեդալներ նվաճեցին ձյուդոիստները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հրազդանցի Վահե Աղասյանը (55 կգ քաշային կարգ) և երևանցի  Արտակ Թորոսյանը 73 (կգ) իրենց հաշվին գրանցել են չորս հաղթանակ, մեկ պարտություն, և դարձել են բրոնզե մեդալակիր: Ի դեպ, երկուսին էլ մարզում են իրենց հայրերը՝ համապատասխանաբար Կարեն Աղասյանը և Վահե Թորոսյանը։

Այսօր տատամի կելնի Գոռ Կարապետյանը (81 կգ), որն Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է։