Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայ իրանական
A A
Քաղաքականություն

Իրանի դեսպանը նոր կեցավայր կունենա Երեւանում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նոր կեցավայրը կլինի Ավանում։

Կառավարությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտրամադրվի։

Ըստ որոշման՝  Իրանի Իսլամական Հանրապետությունը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերելու Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝  Ավանում, Ծարավ աղբյուրի փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 0.13918 հեկտար հողամասից ՝ դեսպանի կեցա­վայրի տեղակայման համար: