Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+RRRRRRRRRRRborba 1 (1)
A A
Սպորտ

Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի պատանիների աշխարհի չեմպիոն

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ:

60 կգ քաշային Գասպար Տերտերյանը եզրափակիչ մրցամարտում 8:0 հաշվով հաղթելով  ֆրանսիացի Լուկաս Կևին Լո Գրասոյին, նվաճեց ոսկե մեդալ:

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը 3-րդ տեղի համար մարտում 12:1 հաշվով մաքուր հաղթանակ տարավ ուկրաինացի Մաքսիմ Ռադիկի նկատմամբ և արժանացավ բրոնզե մեդալի:

Հավելենք, որ 92 կգ քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց Վրաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Այվազյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը: Առաջին հորիզոնականը գրավեց Իրանի հավաքականը: