Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և մտավ ՉԼ 3-րդ փուլ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» և մտավ հաջորդ փուլ:

Դյուդելանժի մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը, 21-րդ րոպեին: Սակայն, փյունիկցիները շատ արագ վերականգնեցին հավասարությունը: 24-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ժունինյոն: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` 1:1:

Ընդմիջումից հետո բոսնիացի Լուկա Յուրիչիչը 54-րդ րոպեին առաջ մղեց «Փյունիկին»: 76-րդ րոպեին տանտերերի պաշտպանը կոպիտ սխալ թույլ տվեց, և Յուսուֆ Օտուբանջոն երրորդ գնդակն ուղարկեց «Դյուդելանժի» դարպասը: 85-րդ րոպեին Լուկա Յուրիչիչն օգտվելով տանտերերի դարպասապահի սխալից, մրցակցին չորրորդ անգամ ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:

Այդպիսով, «Փյունիկը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Դյուդելանժին» և Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մտավ չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ: Մեր թիմի հաջորդ մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» է: