Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Աննան չէր կարողանում ամուսնուն նայել, քանի որ նա մեծ, զզվելի ականջներ ուներ․ Սուրեն Հասմիկյան (տեսանյութ)

Կինոգետ, կինոքննադատ, արվեստաբանության պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, ով գրքերի կինոքննադատական հոդվածների ու սցենարների հեղինակ է, այսօր համարում է, որ այն տարիքում է, որ չի ցանկանում կինոքննադատ լինել, քանի որ իր ժամանակն անցել է։

Սակայն սիրով համաձայնեց զրուցել «Ա1+»-ի հետ։ Իդեպ, Հասմիկյան ազգանունը նա որպես կեղծանուն է ընտրել ի պատիվ իր տատիկի՝ հայ թատրոնի անվանի դերասանուհի Հասմիկի։ Զրույցն էլ սկսեց «Պեպո» ֆիլմի իր մեկնաբանությամբ։ ««Պեպոն» հանճարեղ ֆիլմ է, քանի որ Համո Բեկնազարյանը ճիշտ լուծումներ է տվել։

Օրինակ, պիեսում Պեպոյի կերպարը դերակատարում համարյա չունի, իսկ ֆիլմում այս իրողությունը «փրկում» է Հրաչյա Ներսիսյանի հրաշալի խաղը»,- վստահ է պարոն Հասմիկյանը։ Նրա կարծիքով, ի տարբերություն ֆիլմի, Սունդուկյան թատրոնի տարբեր տարիների բեմադրությունները՝ թե՛ Վարդան Աճեմյանի, թե՛ Խորեն Աբրահամյանի, թե՛ Արմեն Էլբակյանի հաջողված չեն։ Սուրեն Հասմիկյանը զրույցի ընթացքում յուրովի մեկնաբանեց նաև Շեքսպիրի «Համլետ» պիեսն ու Տոլստոյի «Աննա Կարենինան»։

«Ուշադիր պետք է կարդալ գործը։ Օրինակ, ինչու Աննան դավաճանեց ամուսնուն։ Տոլստոյը գրում է, որ նա չէր կարողանում ամուսնուն նայել, քանի որ վերջինս ուներ մեծ, զզվելի ականջներ»,- կես կատակ կես լուրջ ասաց Հասմիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում