Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Լավրով
A A
Քաղաքականություն

Լավրովը հայտարարել Է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ընտրությունը Կիևինն է, -հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք որևէ նախապաշարմունք չունենք, որ վերսկսենք բանակցությունները հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, բայց գործը կախված է ոչ մեզանից։ Որովհետև ուկրաինական իշխանությունները, սկսած նախագահից և վերջացրած խորհրդականների անհամար թվով, անընդհատ հայտարարում են, որ ոչ մի բանակցություն չի լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- լրագրողներին ասել  է Լավրովը՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։

«Արմենպրես»