Բացել լրահոսը Փակել լրահոսը
iranflood
A A
Քաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանությունը ցավակցագիր է տարածել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2022թ-ի հուլիսի 22-ի երեկոյան ԻԻՀ Ֆարս նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների ընտանիքներին և հարազատներին։
 
Դեսպանությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է ցանկանում է բնական աղետի հետևանքով տուժածներին։ 
Հիշեցնենք, որ Իրանի հարավային Ֆարս նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով 2 տասնյակից ավելի  մարդ է զոհվել