Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter 23.07.
A A
Տեսանյութեր Սպորտ

«Ինտերը» պարտվեց «Լանսին». Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» նախապատրաստվելով գալիք նոր մրցաշարջանին, այսօր ընկերական խաղում ուժերը չաձեց «Լանսի» հետ:

Ֆրանսիայում կայացած խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 90-րդ րոպեին հեղինակեց Օպենդան:

«Ինտերում» հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին: Նա աչքի ընկավ 85-րդ րոպեին, երբ վտանգավոր ճեղքում ձեռնարկեց, սակայն տանտերերի ֆուտբոլիստ Բերգը կոպտորեն կանգնեցրեց նրա առաջխաղացումը, որի համար դեղին քարտ ստացավ:

«Ինտերը» ընկերական հաջորդ խաղում կհանդիպի իսպանական «Վիլյառեալի» հետ: