Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտների հետ համագործակցի. Շարմազանով
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան նման գրառում է կատարել.
«Հայտնի շրջանակները մի թեզ են շրջանառության մեջ դնում,թե անհրաժեշտ է բոլորով միավորվել ու Հայաստանն այս վիճակից դուրս բերել։ Սրանց ինչպե՞ս բացատրես,որ երկիրը քանդողների հետ «հանուն պետության» անհնար է համագործակցել։ Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում,նա էլ թող գնա կապիտուլյանտների հետ համագործակցի ։
Բանակը գլխատողի,եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի,թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն,հանուն ինչի՞ . պաշտոնի՞ ,թե՞ «30 արծաթի»։ Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում,չկա նաեւ այսօր։ Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։ Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։ Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։ Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից: Գարեգին Նժդեհ»: