Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների որոշումը

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է․

Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։ Արցախի Հանրապետությունում ներքաղաքական,կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։

Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։ Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը։