A
A
Ինչ խնդիրներ է ստեղծել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը․ «Ռեգիոն 5+» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած անկանխիկ գործառնությունների մասին օրենքը դրական իմաստով փոխո՞ւմ է քաղաքացու կյանքի որակը, թե՞ տեղի է ունենում ճիշտ հակառակ պրոցեսը. ցնցումներ, անորոշություն, բազմաթիվ հարցադրումներ, հարկային լրացուցիչ բեռ տնտեսվարողների համար, տեխնիկական չլուծված մի շարք խնդիրներ, հերթեր բանկերում, կան նախընտրած բանկում գործարքի անհնարինություն, բանկային միջնորդավճարներ և այլն:
Հուլիսի 1-ից մի ամբողջ շղթա գործում է նորովի, բայց մարդիկ պարզապես պատրաստ չեն դրան:
«Ռեգիոն 5+»-ի թիմն այս շաբաթ անդրադառնում է անկանխիկ գործառնությունների մասին օրենքին և այն մտահոգություններին ու հարցադրումներին, որոնք ունեն քաղաքացիները: