Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նորայր Նորիկյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանի կառավարությունը Քոչարյանի ընկերության հետ կնքել է 12․5 մլն դոլարի գործարք․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից ս.թ. փետրվար ամսին գնվեց 5 միլիոն ԱՄՆ դոլլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։

Երեկ ՀՀ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։

Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագայունը 10 տոկոս շահույթ ստանալու դեպքում Ռ․ Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դլլար։ Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։

․․․Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։

Հ.Գ. Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել: Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում…»։