Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Պայդեի» հետ

ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում հուլիսի 21-ին՝ Երևանում, կայացավ «Արարատ-Արմենիա»-«Պայդե» (Էստոնիա) հանդիպումը։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, ուստի զարմանալի չէ, որ կողմերին չհաջողվեց գոլային պահեր ստեղծել և դիպուկ հարված կատարել: Երկրորդում մեր թիմը չնայած տարածքային շոշափելի առավելություն ստացավ, սակայն այսպես էլ չկարողացավ ռեալ պահ ստեղծել: Պատճառներից մեկն այն էր, որ մերոնք խաղում էին ուժեղ քամուն հակառակ ուղղությամբ, որը շատ էր ազդում մեր ֆուտբոլիստների գործողությունների վրա:

Արդյունքում, ամբողջ խաղի ժամանակ թիմերը միայն մեկ հարված կատարեցին ուղիղ դարպասի վրա, սակայն Ռոմերսիոյի անսպասելի հարվածը ետ մղեց հյուրերի դարպասապահ Ակսալուն:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին, Պյարնույում: Հաջորդ փուլ մտնելու համար «Արարատ-Արմենիային» հարկավոր է հաղթել, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարում: