Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը դադարեցնում է անդամակցությունը Դատավորների միությանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Մամուլի քարտուղարը հայտնել է, որ պատճառը դիմումում նշված չէ։

Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։