Բացել լրահոսը Փակել լրահոսը
artur
A A
Սպորտ

Արթուր Դավթյանի անունը գրվեց մարմնամազրության պատմության էջում (տեսանյութ)

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր պաշտոնապես անվանվեց ԴԱՎԹՅԱՆ:

Հավելենք, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն նաև Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ) և Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):