Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական Հասարակություն

Ահազանգ է եղել, թե Երևանի մետրոյի կայարաններում ռումբեր են տեղադրված․ տարհանվել են քաղաքացիներ

Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Տեսանյութը՝ քիչ անց։