Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արարատ Միրզոյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները (տեսանյութ)

Հուլիսի 19-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։