Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին Իրանի
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի եւ Իրանի նախագահները հանդիպել են

Թեհրանում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

«Շատ հուսով եմ, որ ձեր պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային  կդառնա տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ հարաբերությունների բարձրացման առումով», -ասել է Իրանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը հանդիպման սկզբում շեշտել է, որ ուրախ է « ընկերների հետ գտնվել Իրանի հյուրընկալ հողում»։

«Մեր հարաբերություններն իսկապես լավ տեմպերով են զարգանում։ Առևտրի աճի առումով կարող ենք պարծենալ ռեկորդային թվերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության հարցերի շուրջ՝ զգալի ներդրում ունենալով սիրիական հակամարտության կարգավորման գործում»,-ասել է նա։

Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։