Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի հ/հ ոճի պատանի ըմբիշները Եվրոպայում նվաճեցին մեկ մեդալ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանից մասնակցած 4 մարզիկներից մեդալ նվաճեց միայն 41 կգ Յուրի Մխիթարյանը, որը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հասավ եզրափակիչ։ Ավաղ, մեր ըմբիշը վճռորոշ մենամարտում պարտվեց ադրբեջանցի մրցակցին և արժանացավ արծաթե մեդալի։

Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Դավիթ Սարգսյանը, 62 կգ քաշային Սամվել Տերտերյանը և 68 կգ քաշային Արթուր Ամոյանը, ձախողեցին 3-րդ տեղի համար մարտերը և մնացին առանց մեդալի։