Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess or
A A
Սպորտ

Երևանում կնշվի Շախմատի միջազգային օրը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հուլիսի 20-ին կկազմակերպի միջոցառում՝ նվիրված Շախմատի միջազգային օրը:

Ինչպես տեղեկացնում է ՀՇՖ պաշտոնական կայքը, այդ օրը կանցկացվի համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ․Պետրոսյանի և գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ: Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Համաժամանակյա խաղը կկայանա Կասկադում, ժամը 20:00-ին։