Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 2 (1)
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպական Պատանեկան Փառատոնին

Հայաստանի պատանի մարմնամարզիկները կմասնակցեն հուլիսի 24-30-ը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական Պատանեկան Օլիմպիական Փառատոնին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության մամուլի ծառայությունը։

Մարզիչներ Սերոբ Սողոմոնյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ Բանսկա Բիստրիցայում հանդես կգան մարմնամարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը և մարմնամարզուհի Մարիետա Բուչախչյանը: Մրցումները սպասարկելու են նաև միջազգային կարգի մեր մրցավարներ Արթուր Գյուրջինյանը և Աստղիկ Բաբայանը:

a1+gimnastika (5).jpg (136 KB)