Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան Սաղաթելյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Աննախադեպ շոգ եղանակը հաշվի առնելով՝ հուլիսի 21-ի հավաքը կտեղափոխվի հուլիսի 29-ը․ Իշխան Սաղաթելյան

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Այս մասին գրառում է կատարել «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

 Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում  քաղաքական բոլոր զարգացումներին։

Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։

Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վե'րջ»,-գրել է նա։