Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat--armenia (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» պոտենցիալ հաջորդ մրցակիցը «Անդերլեխթն» է

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։  

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» էստոնական «Պայդեի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի Բելգիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրյուսելի «Անդերլեխթի» հետ։

Երրորդ փուլի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 4-ին և 11-ին։ Հաջողության դեպքում «Արարատ-Արմենիան» առաջին խաղը կանցկացնի սեփական հարկի տակ։