Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol-16
A A
Սպորտ

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը գրավեց 2-րդ տեղը (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակիչում մեր թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին և բավարարվեց 2-րդ տեղով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սեդա Գաբրիելյանը, որը միայնակ վաստակեց 18 միավոր: