Բացել լրահոսը Փակել լրահոսը
877777777777777777777
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց եզրափակիչ առաջին մրցախաղում

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց համացանցով անցկացվող FTX Road to Miami արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Այսօր կայացած առաջին մրցախաղում մեր հայրենակիցը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց չին Վեյ Յիին: Առաջին երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա չորրորդում Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ սև խաղաքարերով:

Վաղը կկայանա եզրափակիչ պատասխան մրցամարտը: Մրցաշարում հաղթելու համար Լևոն Արոնյանին նվազագույնը պետք է ոչ-ոքի խաղալ, հակառակ դեպքում ուժեղագույնը կորոշվի թայ-բրեյքում: