Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Կոչ ենք անում Երևանին և Բաքվին հանուն իրական խաղաղ գործընթացի շարունակել ուղիղ երկկողմ երկխոսությունը․ Բաբաջանյան

Այսօր 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այն որ հանդիպումը տեղի է ունեցել բարեկամ Վրաստանում արդեն կարևոր է: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցություն նախագահ Արման Բաբաջանյանը։

Նա մասնավորապես նշել է․«Թբիլիսին արդեն ապացուցել է, որ հետպատերազմական հումանիտար խնդիրների հարցերում ակտիվ դերակատար դառնալ:

Կասկածից վեր է, որ ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած հանդիպման նախաձեռնությունը արևմուտքինն է և դրանում մեծ դեր են խաղացել հավասարապես և՛ Բրյուսելը, և՛ ԱՄՆ-ը:

ԵՄ և հատկապես ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջան, դրա ապացույցն են: ԱՄՆ ԿՀԾ ղեկավարի նախօրեին կայացած այցը Հայաստան իր նշանակությամբ, իհարկե, ավելի մեծ ռեգիոնալ և գլոբալ արժեք և կարևորություն ունի, քան սոսկ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումն ու կարգավորումն է:

Հանդիպման ամենակարևոր իրողությունը, որը պետք է առանձնահատուկ ընդգծել, դա հանդիպման երկկողմ բնույթն է:

Պատերազմի ավարտից ի վեր Հանուն Հանրապետության կուսակցությունը բազմաթիվ անգամներ համոզմունք է հայտնել, որ Բաքվի հետ հակամարտության և հարաբերությունների կարգավորման հասնելու ամենաարդյունավետ միջոցը երկկողմ ձևաչափով հանդիպումներն են:

Որքան շուտ հակամարտության կողմերը ընկալեն, որ խաղաղ և երկարատև կարգավորման շահառուն հենց Երևանն ու Բաքուն են, և ոչ թե երրորդ և կամ չորրորդ միջնորդ երկրները, այդքան արագ, կայուն և տևական խաղաղ հանգուցալուծման հնարավոր կլինի հասնել:

Կոչ ենք անում պաշտոնական Երևանին և Բաքվին հանուն իրական տևական և խաղաղ գործընթացի շարունակել բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ՈւՂԻՂ և ԵՐԿԿՈՂՄ երկխոսությունը»։