Չկա նման բան, որ «ՔՊ»-ն որևէ բան պլանավորի Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի հետ․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պառակտում իրենց ներսում կա, պառակտում եղել է, իրենք ուղղակի ամպագորգոռ հայտարարություններ էին անում, թե ձեր ծոծորակները կտեսնեք, բայց պառակտում չեք տեսնի, մենք հիմա տեսնում ենք այդ պառակտումը»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործելաոճին։
Պատգամավորի կարծիքով՝ արտախորհրդարանական ուժերից, եթե լինեին այսօրվա խորհրդարանում, ապա դա առավել արդյունավետ կլիներ Ազգային Ժողովի գործունեության համար։
Դիտարկմանը, որ հանրության մեջ կարծիք կա, որ խորհրդարանական ուժերը համագործակցում են միմյանց հետ, պատգամավորը պատասխանեց․ «Վստահեցնում եմ, որ չկա նման բան, որ օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ բան պլանավորի Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի հետ»։
Պատգամավորը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը տեղ չեն ունենալու հաջորդ խորհրդարանում, քանի որ Հայաստանում ժողովրդավարություն է․ «Մենք չենք ասում ինչքան ուզենք այդքանել կխփենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։