Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հովհաննես Իգիթյան
A A
Պաշտոնական

Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- նշված է հրամանի տեքստում։

Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանը նշանակվել էր նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: