Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (1)
A A
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում ավարտեց իր ելույթները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր կայացած 3-րդ խաղում մեր հավաքականը 76։59 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Մողոյանն է, որը միայնակ վաստակել է 23 միավորով:

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը մտել է կիսաեզրափակիչ և կշարունակի պայքարն առաջին տեղի համար։