Բացել լրահոսը Փակել լրահոսը
Qurdistan
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՀՀ կառավարությունը կաջակցի Իրաքյան Քուրդիստանում դժվար կացության մեջ հայտնված հայերին, եզդիներին, քրդերին ասորիներին

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներառված էր կառավարության նիստի  չզեկուցվող հարցերի օրակարգում:  

Հիմնավորման մեջ նշվում է, որ ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից, ինչպես նաև Սիրիայից Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերի շրջանում կան կենցաղային ծանր պայմաններում հայտնված հայեր, որոնք մարդասիրական աջակցության կարիք ունեն։ Նման հայ ընտանիքների թիվը, ըստ Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքային կառույցների տրամադրած տվյալների, շուրջ 250 է։

Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց Առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ նրանց բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք։