Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոսկվան կշարունակի նպաստել հայ-թուրքական երկխոսությանը. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք պատրաստ ենք հետագայում էլ ամեն կերպ նպաստել հայ-թուրքական երկխոսությանը: Ելնում ենք նրանից, որ դա համապատասխանում է տարածաշրջանի շահերին, կայունությանը և տնտեսական զարգացմանը»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ իրենք միայն 2022թ-ին չէ, որ նպաստել են այդ գործընթացին: