Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ-ՀՀ
A A
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հայտնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ: