Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում մեր հավաքականը 84:72 հաշվով հաղթեց Մոլդովայի ընտրանուն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն է՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ: