Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ԱԱԾ
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԱԾ․ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել

ԱՀ ԱԱԾ հաղորդագրությունը 
Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին
 
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։
 
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
 
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: