Չգիտեմ, թե ինչու է արվում այդ քարոզչությունը, ընդդիմությունը մանդատներից չի զրկվի․ Ա․Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես չգիտեմ, թե ինչու է արվում, և ով է անում այդ քարոզչությունը, բայց ընդդիմությունը մանդատներից չի զրկվի։ Սա ընդամենը գործընթաց է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վաղը ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկմանը։
Այնուամենայնիվ Ա․Թորոսյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության վարկանիշը գնալով՝ անկում է ապրում, և նրանք հավանաբար հաջորդ ԱԺ-ում չեն լինի։
Անդրադառնալով մեր երկրում գրեթե բոլոր բնակավայրերում եկեղեցիների, խաչքարերի, խաչերի կառուցմանը՝ ասում է, կտրուկ դեմ է այդ երևույթին և գտնում է, որ դրանք պետք է ապամոնտաժվեն, ու նորերը չպետք է կառուցվեն։ «Այդ 100 եկեղեցիների փոխարեն կարելի էր այդքան դպրոցներ մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցել»,- ասում է պատգամավորը։
Ա․Թորոսյանը խոսեց նաև կորոնավիրուսի համաճարակից և ասաց, թե տարբեր երկրներում մեծ բռնկումներ կան․ «Կանխատեսումներ կան, որ աշնանը մեծ ալիք է լինելու, քանի որ պատվաստումների գործընթացը ողջ աշխարհում դանդաղել է, իսկ իմունիտետը երկար չի պահպանվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։