Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Պաշտոնական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ականապատման վերաբերյալ ահազանգ է ստացվել

Հուլիսի 13-ին՝ ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։