A
A
ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիրների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։ ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդ ցանկում չկան։