Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ: Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք կապերի, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: