Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գեւորգյան
A A
Քաղաքականություն

Արմեն Գեւորգյանի լիազորությունները համարվեցին դադարած

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի  տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ Արմեն  Գեւորգյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ Արմեն  Գեւորգյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է արձանագրության մեջ։