A
A
Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարում հաղթել է Տիգրան Լ․Պետրոսյանը
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի հաղթող է ճանաչվել Տիգրան Լ․Պետրոսյանը, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Նրանից կես միավորով ետ են մնացել 4 շախմատիստ։ Լրացուցիչ գործակիցներով մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, երրորդը՝ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։
Վետերանների պայքարում հատուկ մրցանակի արժանացավ Արտաշես Մինասյանը, որը 4 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Կանանցից հատուկ մրցանակի է արժանացել Մարիա Գևորգյանը, որը վաստակել է 3 միավոր։
Մրցաշարին մասնակցել են 28 շախմատիստ-շախմատիստուհի։