Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan (1)
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Կիպրոսում

Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբն այսօր պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է կիպրական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Վարազդատ Հարոյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», որի կազմում հանդես է եկել մինչև 2016 թվականը։ Այնուհետև նա մեկ տարով տեղափոխվել է Իրանի լիգա, ապա Ռուսաստանի «Ուրալ»: Այստեղ նա խաղացել է երեք մրցաշրջան, որից հետո կես տարի հանդես է եկել «Տամբովում»։ Վարազդատ Հարոյանը խաղացել է նաև ղազախական «Աստանայում»։ Անցած մրցաշրջանում նա տեղափոխվել է «Կադիս» և հանդես եկել Իսպանիայի Լա Լիգայում: Այս տարվա հունիսին հայ ֆուտբոլիստը և իսպանական ակումբն երկկողմանի համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։

Նշենք, որ «Անորտոսիսում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։