Բացել լրահոսը Փակել լրահոսը
63f1331e0e04c333255c4fc58edc195f (1)
A A
Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չի եղել։ Риа Новости-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Եթե մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլինի, որ բանակցությունները տեղի ունենան առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, բայց դեռ չենք ստացել պատասխան»,- ասել է գործակալության զրուցակիցը։